«Որպես ՆԱՏՕ-ի դաշնակից՝ Թուրքիան անսասանորեն աջակցել է ՈՒկրաինայի ինքնիշխանությանը և անկախությանը, մասնավորապես, իր էթնիկ հայրենակիցների՝ Ղրիմի թաթարների ծանր վիճակի լույսի ներքո: Թուրքիան կարևոր դեր է խաղացել գրեթե բոլոր հարցերում, որոնցով ես զբաղվել եմ որպես MI6-ի ղեկավար»,- հայտարարել է Բրիտանական գաղտնի հետախուզության ծառայության ղեկավար Ռիչարդ Մուրը։               
 

ՔՊ-ն, այո՛, «անհնարինի կուսակցություն» է, որովհետև միայն դուք կարող էիք երկիրը հասցնել նման անհնարինության անդունդ

ՔՊ-ն, այո՛, «անհնարինի կուսակցություն» է, որովհետև միայն դուք կարող էիք երկիրը հասցնել նման անհնարինության անդունդ
20.09.2025 | 14:02

Նիկոլի մեկուկես ժամանոց ելույթում, որի մասին կարելի է մի քանի տասնյակ հոդվածներով հակադարձել, քանի որ ամբողջովին թաթախված էր մանիպուլյացիոն և պոպուլիստական հայտարարություններով, մի քանի դրվագներ կան, որոնք թերևս արժե բարձրաձայնել։ Ասեմ, սա ոչ թե անում եմ նրա համար, որ փորձում եմ մտնել վերջինիս օրակարգ, այլ զուտ թիրախային անդրադառնալ, որ ասածը 180 աստիճան սուտ է, ու ներկայացվում են աղավաղված թեզեր։

Տեսեք, Նիկոլն ունի մի «կառոննի» հաղթաթուղթ, որը մշտապես խաղարկում է․ նա ասում է կիսաճշմարտություններ, դրանք ներկայացնում որպես բացարձակ արժեքներ, իսկ քանի որ նա իրեն շրջապատել է անկիրթ ու թերուս, հասարակությունից օտարված «սաստավով», նրանք ոչ թե չեն հակադարձում, այլ գաղափարապես բոբիկ են, թեմայից լրիվ հեռու և գլխիկոր լսում են այս բարբաջանքները։

Հիմա ըստ էության․ Նիկոլը, խոսելով կայսրությունների մասին, (առնացքային թիրախ ունենալով ԽՍՀՄ-ը) անընդհատ շեշտում է, որ «մեր ազգային արժեքներն ու գաղափարական մտածելակերպը համապատասխանեցվել են կայսրության նարատիվներին, իսկ մեր հայրենասիրությունը ձևավորել է 1940-80-ականների գրականությունն ու մշակույթը տրամաբանությանը համապատասխան»։ Այսինքն՝ նա փորձում է այսօր մեզ համոզել ու այդ ֆոնին «չորրորդ հանրապետության» ստեղծման մասին հայտարարել, որ Արևմտյան Հայաստանի, Արցախի, Հայրենիքի կատեգորիայի մասին խոսվել է արհեստական, ներդրված գաղափարներ են եղել, որպեսզի մարդիկ բուն Հայաստանի տարածքում հայրենիք ունենալու մասին մոռանան։

Այստեղ քեզ դարձյալ քուանշ․ եթե քո ասած տրամաբանությամբ շարժվենք, ապա ում համար էին կառուցվում ու ստեղծվում Մատենադարանն ու Մեծ Եղեռնի հուշահամալիրը, գրվում հայ ժողովրդի ֆունդամենտալ անձնագիրը՝ Սասնա ծռերը, հայոց լեզուն ու գրականությունը չի ունեցել երբևիցե այդ աստիճանի գիտելիքահեն ուսումնասիրություն և համաշխարհային մասշտաբի չի ներկայացվել, ինչքան 1940-60-ականներին։ Գլավլիտը քո համար սարքել ես դրոշակ, ու միայն բացասական շեշտադրումներն ես առանձնացնում՝ շրջանցելով այն փաստը, որ 1960-ականներին Երևանում այնքան ուսանող կար, ինչքան բնակչություն չկար 1920 թվականներին նույն Երևանում։

1920-ականների սկզբին ԽՍՀՄ տարածքում բնակչության մոտ կեսը՝ մոտ 50 միլիոն մարդ, անգրագետ էր։ Լիկբեզի ծրագրով 1920-1930-ականների ընթացքում գործարկվեց զանգվածային կրթական ծրագիր․ դասընթացներ մեծահասակների համար, «Ազգերի դպրոցներ», քարոզչություն թերթերով, գրքերով։ Ըստ պաշտոնական տվյալների՝ մինչև 1936 թ․ գրագիտության մակարդակը բարձրացավ շուրջ 75%-ի։

Էդ նույն սովետական կրթության ու դաստիարակության շնորհիվ էր, որ տեղի ունեցավ 1960-ականների ազգային զարթոնքը․ սա միֆ չէր, այլ «գետնի վրա» գոյություն ունեցող իրական փաստ։ Եթե չգիտես՝ նույն 60-ականներին Ստեփանակերտում էլ են նման ազգային զարթոնքի դրսևորումներ եղել, անգամ մարդ էր սպանվել։ Կամ երևի կայսրության շահերին էր սպասարկում Րաֆֆու հատորների հրապարակումը, Դաշտենցի ֆիդայական շարժման մասին գրքերը, Ուլուբաբյանի «Սարդարապատը» ահավոր տիրաժներով տպելը։ «Հայոց պատմության ակադեմիականը», Լեոյի հատորները, Մանանդյանի ու Աշոտ Հովհաննիսյանի խորքային վերլուծությունները լույս են տեսել հենց 50-60-ականներին։ Դու հիմա եկել ես, քո անգրագետներին հավաքել ու քեզ «թույն կարդացած» տղի տեղ դրած հոխորտում ես․ գեղիցը մարդ կա, հանգիստ կաց։

Ասեմ՝ իրականում կան կայսրությունների քանդման և նոր կայսրությունների ձևավորման դարաշրջաններ․ հիմա մենք կանգնած ենք նոր կայսրությունների ստեղծման փուլում, իսկ Նիկոլը ցանկանում է մեզ տեսնել թուրքական կայսրության մասում, էսա ողջ պատմությունը։

Հ․Գ․ Թերևս մի տեղ, այնուամենայնիվ, քեզ հետ համաձայնեմ․ իրոք, ՔՊ-դ անհնարինի կուսակցություն է, դուք էլ՝ անհնարինն իրական դարձնող պատուհասներ, որովհետև միայն դուք կարող էիք երկիրը հասցնել նման անհնարինության անդունդ, ու միայն ձեզ պես ապիկաները կարող էին այսքան հակահայ ու հակապետական լինել։

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 338

Մեկնաբանություններ

s="footer-middle">